ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԲԱՆ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա 2005 թվականի օգոստոսից ոչ շուտ: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի խոսքերով` այդ ժամկետից շուտ հանրաքվե անցկացնելը փաստորեն հնարավոր չէ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը նաեւ մեկնաբանել է ԵԽԽՎ ավարտված գարնանային նստաշրջանի որոշ մանրամասներ, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների իրավիճակի հարցը ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում որպես հրատապ հարց չընդգրկելու Բյուրոյի որոշումը: Թորոսյանի խոսքերով` ԵԽԽՎ նախագահությունը մերժել է տվյալ նախաձեռնությունը, քանզի շատ լավ իրազեկ է այն գործընթացներին, որոնք զարգանում են հանրապետությունում: «Հայաստանում ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, մեր բոլոր քայլերը հայտնի են եւ համակարգված Վենեցիայի հանձնաժողովի փորձագետների կողմից»,- հայտարարել է Տ.Թորոսյանը: Նրա խոսքերով` մեկնարկած «չորսօրյակի» ընթացքում հայ խորհրդարանականները կքննարկեն սահմանադրական բարեփոխումների փաթեթները, այնուհետեւ թարգմանված տեքստը կուղարկվի Վենեցիայի հանձնաժողով` դրանց նախնական գնահատման համար, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---