ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների խորհրդի մի խումբ անդամների, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայության ղեկավարը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նրանց շնորհավորել է Մեծ հաղթանակի մոտալուտ տոնի առթիվ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են նաեւ համապետական հարցեր: Ընդ որում, Մեծ հայրենականի վետերանները նշել են, որ դրանց աստիճանական լուծումը տեսնում են միայն կայուն եւ լավ պաշտպանված Հայաստանի առկայությամբ: Հանդիպման ավարտին վետերանները Հայաստանի նախագահին են նվիրել Լենինգրադի հերոսամարտում հայ պաշտպանների սխրանքների մասին պատմող գիրք:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---