ՈՉ ԵՐԵՎԱՆԸ, ՈՉ ԱՆԿԱՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ՉԵՆ ԵԿԵԼ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի հաստատել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին տեղեկատվությունը: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով` ոչ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիայի կողմից պաշտոնական առաջարկություն չի եղել: «Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի նախագահի հետ Թուրքիայի վարչապետի պատրաստվող հանդիպման մասին կարող է լինել ինչպես հուշվածք պաշտոնական անձանց կողմից, այնպես էլ լրագրողների ենթադրությունը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Մեկնաբանելով մի շարք երկրների եւ կազմակերպությունների ղեկավարների աջակցությունը թուրք վարչապետի` 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը` Վ. օսկանյանը հայտարարել է. «Մենք հասկանում ենք նպատակը, որը հետապնդում է Թուրքիան` առաջարկելով ստեղծել պատմական հանձնաժողով: Սակայն ԵՄ-ը եւ, մասնավորապես, Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհար Շրեդերը տեսնում են դրանում` իր պատմությանն ավելի բաց հայացքով նայելու Թուրքիայի անկեղծ փորձը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---