ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱԶԴԻ ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների կարգավորման գործընթացը կազդի Թուրքիա եւ Հայաստան հարաբերություններին: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: «Սակայն Հայաստանն էլ պետք է չնստի ձեռքերը ծալած, այլ պետք է գործի: Հայաստանը չպետք է սպասի, մինչեւ Թուրքիան առաջարկի հարցի լուծմանը համար բանաձեւեր մինչեւ այն պահը, երբ Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները ստանան շարունակություն»,- հայտարարել է նա: Մեկնաբանելով Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի նամակագրությունը` Տալվիտիեն նշել է, որ հատկապես այժմ պետք է սկսվի հայ-թուրքական երկխոսությունը: Բայց դրա հետ մեկտեղ նա նշել է, որ այդ հարցը դեռեւս շատ ժամանակ է պահանջում, եւ ԵՄ-ը նույնպես պատրաստ է իր ավանդը ներդնել հայկական հարցի լուծման մեջ: Հեյկի Տալվիտիեն հայտարարել է նաեւ, որ ԵՄ-ը պաշտոնական դիրքորոշում ունի թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանի` 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկության կապակցությամբ: Նրա խոսքերով` եթե կողմերը համաձայնության գան, ապա ԵՄ-ն էլ դեմ չի լինի նրանց որոշմանը: Նա նաեւ նշել է, որ հայկական սահմանի բացումը Թուրքիայի կողմից շատ կարեւոր քայլ կլիներ, սակայն դրա համար էլ է ժամանակ անհրաժեշտ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---