Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱՎԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ասդոլահ Սալեհի Ֆորուզին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ընթացքի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել երկկողմ տնտեսական գործակցության ներկա վիճակից, այդ բնագավառում տարբեր ծրագրերի գծով ներկայումս ընթացող աշխատանքներից, որոնց խթանմանը, ըստ նրա, ի թիվս այլ գործոնների մեծապես նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Միեւնույն ժամանակ կողմերը նշել են նաեւ այդ ասպարեզում գոյություն ունեցող դեռեւս չօգտագործված հնարավորությունները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---