ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՄՐԱՊՆԴԻ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը Երեւանում հանդիպել է ԱՄՆ սենատոր Նորմ Քոլեմանին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հյուրի խնդրանքով` Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական եւ օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ գործնական ու հետեւողական պայքարի գործընթացները, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ ունեցած խնդիրներում Հայաստանի դիրքորոշումները: Նրա խոսքերով` այդ գործընթացների հաջողության համար կարեւոր է ԱՄՆ-ի աջակցությունը եւ շնորհակալություն է հայտնել անկախության տարիներին ցույց տված բարոյական ու 1,5 միլիարդ դոլար ֆինանսական օգնության համար: Իր հերթին Քոլեմանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ-ի Սենատի հետ միջխորհրդարանական կապերին, ինչպես նաեւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը: Այս առումով նա կարեւորել է ոչ միայն բարեփոխումները եւ դրանց կատարելու հետեւողականությունը: Սենատորը նշել է հայկական սփյուռքի կարեւոր դերը, որպեսզի հայերի ձայնը «լսելի» լինի ԱՄՆ-ի իշխանությունների համար: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է ակտիվորեն ընդգրկված լինի տարածաշրջանային բոլոր զարգացումներում: Հաջողությամբ կատարելով իր բարեփոխումները` Հայաստանը հույս ու վստահություն կներշնչի համաշխարհային հանրությանը, արդյունքում ամրապնդելով իր քաղաքական ու տնտեսական դիրքերը: Նրա կարծիքով` այդ գործում շատ կարեւոր է խորհրդարանի դերը` իբրեւ բարեփոխումների օրենսդրական հիմքեր ստեղծող կառույցի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---