ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-9 ԵՐԵՎԱՄՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ROSE ROTH» ՍԵՄԻՆԱՐԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հոկտեմբերի 6-9 ՆԱՏՕ-ի ԽՎ հովանու ներքո Հայաստանում տեղի կունենա «Rose Roth»: Կոնֆերանսը կնախորդի ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին, որն, ըստ երեւույթին, տեղի կունենա նոյեմբերին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի կոմիտեի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով երեւանյան սեմինարին կմասնակցեն ՆԱՏՕ ԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների 80-ից 100 պատվիրակներ, ինչպես նաեւ դաշինքի գործընկեր երկրների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրել է հայ խորհրդարանականը եւ ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, սեմինարին նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրները գլոբալ գործընթացների համատեքստում: Նշենք, որ «Rose Roth» նախորդ կոնֆերանսը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 26-28-ը Բաքվում: Չնայած հայկական կողմի պատրաստակամությանը, Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը այդպես էլ չկարողացավ մասնակցել դրան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---