ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՉԿԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկան միջկրոնական եւ միջէթնիկական գործոններ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը` ելույթ ունենալով Ալմա-Աթայում «Խաղաղություն եւ համերաշխություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արգելակում է տարածաշրջանի տնտեսական առաջընթացը: «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները մինչ այժմ թույլ չեն տալիս խաղաղ կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---