ԱՄՆ-Ը ԿԶԲԱՂՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Ազատության աջակցության ակտին կից 907-րդ ուղղման գործողության կասեցման ժամկետի երկարացումից հետո ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի սահմանների ամրապնդման համար հատկացված միջոցներն ուղղորդել վերահսկման սահմանային գոտիների կարգավորմանը եւ սահմանամերձ դիտանոցների արդիականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ընթացիկ տարվա օգնությունը կնպատակաուղղվի սահմանների պահպանության ուժեղացմանը եւ տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը: Անցյալ տարի որպես օգնություն հատկացված միջոցներով անցկացվել են ծովային սահմանների պահպանության զորավարժություններ` վեց նավերի եւ սահմանապահ երկու կատերների մասնակցությամբ, եւ ափերում ստեղծվել են դիտակետեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---