ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՐՇԱՎԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ14 փետրվարի 2003 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դուրս է եկել նախընտրական մրցարշավից` հայտարարելով, որ առաջիկա նախագահական ընտրություններին կաջակցի Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀԴԿ առաջնորդը, նման որոշում ընդունվել է «նախընտրական մրցարշավին իր լիարժեք մասնակցելուն խանգարող պայմաններից ելնելով» եւ պայմանավորված է նրա ու Դեմիրճյանի ծրագրերի գաղափարային նմանունթյամբ: Նա նաեւ նկատել է, որ Ընտրական օրինսգրքով որոշված ժամկետին` փետրվարի 9-ին իր թեկնածությունը չի հանել «մի շարք տեխնիկական պատճառներով»: Այսպիսով, Հայաստանի նախագահի պաշտոնին նախկին 11 գրանցված թեկնածուներից հավակնում են 8-ը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |