Պարույր Հայրիկյան. Նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, ում վրա երկու օր առաջ մահափորձ է իրականացվել, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ ՍԴ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ քննարկել է Սահմանադրական դատարան դիմելու հարցը. «Նրանց հետ զրույցների ժամանակ ես հստակ ասել եմ, որ նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է: Ես որքան էլ վատ լինեմ դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի: Անկեղծ կուզեի, որ մենք ավելի լավ եղանակի անեինք ընտրությունները, այսինքն, եթե 40 օր հետաձգվեր արդեն տաք կլիներ, մարդկանց հետ շփվելն էլ` հաճելի և տոնական: Իմ սիրած եղանակներից մեկը կլիներ, բայց ես ընտրությունները չեմ հետաձգի: Ինչ վերաբերում երկու շաբաթյա հետաձգմանը, դրա մասին խորհում եմ»: Պարույր Հայրիկյանն ասել է, որ իր ինքնազգացությունը հաշվի առնելով, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտա: «Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա»,-ասել է նախագահի թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |