ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռյուպելը սեպտեմբերի 6-ին կայցելի Բաքու: Արդեն հաջորդ օրը Ռյուպելը կլինի Հայաստանում: Այցի շրջանակներում, Ռյուպելը մտադիր է տեղեկատվություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի երկու երկրների նախագահների հետ: Ինչպես ակնկալվում է, ադրբեջանական պաշտոնյաների հետ Ռյուպելը կքննարկի նաեւ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքը: Հայաստանում խոսք կգնա նաեւ նոյեմբերին կայանալիք երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---