ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ Սահմանադրության ուղղումների փաթեթը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 98 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, դահլիճում ներկա գտնվող խորհրդարանականներից ոչ մեկը «դեմ» չի քվեարկել: Նշենք, որ «Ազգային միաբանություն», «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունները քվեարկմանը չեն մասնակցել: Ուղղումների փաթեթի երրորդ ընթերցումը կկայանա, մոտավորապես, 2005 թվականի սեպտեմբերին: 40 օրից հետո սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---