ՀՀ ԱԺ ԽՈՍՆԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Գիտելիքների օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության ուսուցիչներին, ուսանողներին եւ դպրոցականներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հանրակրթական հաստատությունները հյուրընկալորեն իրենց դռներն են բացում հազարավոր ուսանողների եւ դպրոցականների առջեւ: Շնորհիվ հմուտ եւ փորձառու ուսուցիչների հնարավորություն է տրվում տիրապետել գիտելիքների, որոնք հետագայում կյանքի նոր ուղիներ կբացեն յուրաքանչյուր սանի առջեւ` համաձայն նրա ընդունակությունների եւ նախասիրությունների: Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին իրականացրել եւ իրականացնում է օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են համահունչ դարձնելու Հայաստանի կրթական համակարգը համաեվրոպական չափանիշներին` հայ դպրոցականին եւ ուսանողին հնարավորություն տալու համար իր տեղը գտնել ժամանակակից աշխարհում: Խորհրդարանում առաջնությունը տրվում է այն օրենքների եւ կոնվենցիաների ընդունմանն ու վավերացմանը, որոնք վերաբերվում են կրթության եւ գիտության ոլորտներին: Համոզված եմ, որ մրցույթային կրթությունը հնարավորություն կընձեռի սովորելու բոլոր նրանց, ով, անկախ իր սոցիալական վիճակից, կյանքում ընտրել է գիտության ուղին: Հաստատելով պետության ուշադրությունը կրթության խնդիրների հանդեպ, երախտիքի խոսքեր ասելով բոլոր մանկավարժներին, շնորհավորում եմ Գիտելիքների օրվա առթիվ եւ հաջողություն ցանկանում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---