Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի Լեռնային Ղարաբաղ, որտեղ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 14-ամյակին նվիրված տոնախմբություններին: Նշենք, որ հատուկ կառավարական հանձնաժողովի կողմից մշակված ծրագրի համաձայն ` սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է մի շարք տոնական միջոցառում: Տոնախմբությունները կսկսվեն Շուշիում գտնվող Ղազանչեցոց եկեղեցու պատարագով: Հանրապետության հանրակրթական հաստատություններում առաջին դասը նվիրված կլինի այդ օրվան: Միջոցառումներին կմասնակցեն հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամները: Իշխանության եւ հասարակության ներկայացուցիչները կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր` հարգելու Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման տարիներին զոհվածների հիշատակը: ԼՂՀ մայրաքաղաքի «Վերածնունդ» կենտրոնական հրապարակում ավանդական համերգին մասնակցելու համար կհրավիրվեն նաեւ ռուսաստանյան էստրադայի աստղեր: Կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ: Տոնախմբությունները կավարտվեն հրավառությամբ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---