ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԸ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՍԼՈՎԵՆԻԱ ԵՎ ԲԵԼԳԻԱ

PanARMENIAN.Net - Մինչեւ 2005 թվականի վերջը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է պետական այցով մեկնել Հունաստան: Այս մասին սեպտեմբերի 1-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Բացի այդ, ըստ Վ.Սողոմոնյանի ներկայացրած տեղեկատվության` մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է այցելել Սլովենիա, իսկ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին` Բելգիա: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ժամանակներս հանրապետություն կայցելեն Ֆինլանդիայի եւ Լիտվայի նախագահները, ինչպես նաեւ Հնդկաստանի փոխնախագահը: Սողոմնյանի խոսքերով` ներկայումս հստակեցվում են Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի այցի ժամկետները Հայաստան, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---