ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2 սեպտեմբերի 2005 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համատեքստում պաշտոնական Երեւանը դրական է գնահատում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումների հետագա մերձեցումը եւ համագործակցության զարգացումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով` Երեւանում դրական են վերաբերվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական շփումներին: «Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը` կարելի է հուսալ, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումների հետագա մերձեցումը կարող է լավ միջնորդական պաշար ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծելու համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Միեւնույն ժամանակ Վ.Սողոմոնյանը հերթական անգամ հիշեցրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը թուրքական կողմի հետ հակասությունները հաղթահարելու հարցում: «Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով երկխոսություն սկսել, նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւէ նախապայմանի»,- նշել է մամուլի քարտուղարը: Նա նաեւ ավելացրել է, որ նման դիրքորոշումը տրամաբանորեն համապատասխանում է Հայաստանի նախագահի այն կարծիքին, որը նա արտահայտել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի նշման օրերին: «Մենք ցավով ենք հիշում այդ իրադարձությունները, բայց առանց ատելության»,- նշել էր այն ժամանակ նախագահը: «Կարծում եմ` հենց նման դիրքորոշումն է բացատրում մեր պատրաստակամությունը` երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, սակայն միաժամանակ չմոռանալ զոհերի հիշատակը եւ 1915 թվականի իրադարձություններն անվանել Ցեղասպանություն»,- նշել է Վ.Սողոմոնյանը, տեղեկացնում է «Երկիր» թերթը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |