Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտը հիմնական միջազգային փաստաթղթերից մեկն է: Այս մասին այսօր տեղի ունեցած ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ակտն ընդունվել է 1975 թվականին, սակայն չի կորցրել իր արժեքը եւ նշանակությունը: «Մեր խնդիրն է տարածել այդ արժեքները Հայաստանում եւ ապացուցել, որ մենք ինքներս հավատարիմ ենք դրանց»,- հայտարարել է նա: Պատասխանելով այն հարցին, թե չի հակասում արդյոք այդ փաստաթղթում ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը ղարաբաղյան հակամարտության լուծմանը` նախարարը նշել է, որ եզրափակիչ ակտում արտացոլված է ինչպես տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես էլ ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
 Ուշագրավ
---