ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Հասան ալ Աթրաշին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությանն ու տնտեսական բարեփոխումներին առնչվող հարցեր: Ռ. Քոչարյանը նշել է, որ Հայաստանը հետեւողական է բարեփոխումների իրականացման գործում եւ կատարված աշխատանքներն արդեն իսկ ապահովել են շոշափելի արդյունքներ: Հասան ալ Աթրաշը դրական է գնահատել բարեփոխումների ընթացքը եւ ավելացրել, որ այդ գնահատականը կարտացոլվի Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցում: Նա հատկապես նշել է տնտեսական աճի ապահովման եւ աղքատության կրճատման գործընթացները` հայտարարելով, որ աղքատության կրճատման ծրագիրը կարող է օրինակելի լինել այլ երկրների համար: ԱՄՀ ներկայացուցիչը որպես կարեւոր ձեռքբերում նշել է բյուջետային գործընթացների կանոնակարգումը եւ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---