Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՆՇԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՆԵՐՈՒԺԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 6 սեպտեմբերի 2005 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ողջունելով Դ.Ռուպելի ընդգծված ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ` Ա.Մարգարյանը նշել է, որ ԵԱՀԿ-ն կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման, հակամարտությունների կանխարգելման, ինչպես նաեււ ժողովրդավարության տարածման գործընթացներում: Ընդգծելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՀԿ բարեփոխման շուրջ ընթացող բանակցություններին` Մարգարյանը վստահություն է հայտնել, որ այդ ամենը կնպաստի միջազգային այդ կազմակերպության դերի եւ հեղինակության հետագա բարձրացմանը: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Դ. Ռուպելի ուշադրությունը ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ, ինչի վկայությունն այս տարվա ընթացքում նրա երկրորդ այցն է Հայաստան եւ Ադրբեջան: Ա. Մարգարյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներուժ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների ձեւաչափերով ներկայումս ընթացող հանդիպումները եւս արդյունավետ են եւ պետք է շարունակվեն, իհարկե, բանակցությունների որոշակի փուլում չբացառելով նաեւ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը: Նշելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը` Մարգարյանը մտահոգություն է հայտնել, որ դա մինչ այժմ մնացել է անպատասխան: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |