ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ 7 սեպտեմբերի 2005 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի 12-ին Փարիզում: Առաջին նիստը գումարվել էր հունիսի 23-ին, Սթրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունները պետք է ներկայացնեն իրենց գնահատականները կամ հաշվետվությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված քայլերի մասին: Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը առաջին զեկույցը կներկայացնի ԵԽԽՎ-ին 2006 թվականի հունվարյան նստաշրջանի ժամանակ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |