ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ,
ԳՏՆՈՒՄ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԸ

PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրությունները կարող են լավ օրինակ դառնալ տարածաշրջանի մյուս երկրների համար: Այս մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Եվգենի Սլոբոդինը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, դրա համար հանրապետությունում կան բոլոր նախադրյալները: Սլոբոդինն իր կարծիքն է հայտնել խոսնակին այն մասին, որ ընդդիմության կողմից թեկնածուներն իրենց նախընտրական ելույթներում ավելի մեծ ուշադրություն են հատկացնում գործող նախագահի հասցեին արված քննադատություններին, քան իրենց ծրագրերի ներկայացմանը: Նշենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում նախագահական ընտրություններին կմասնակցի մոտ 75 դիտորդ ԱՊՀ երկրներից` բացառությամբ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի, որոնք չեն ստորագրել դիտորդական առաքելությունների փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---