ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ Է 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ԱՄՆ որպես տեխնիկական օգնություն Հայաստանին հատկացրել է 1 մլն դոլար: Ինչպես այսօր հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ միջոցները կօգտագործվեն ընտրատարածքային կենտրոնների տեխնիկական վերազինման եւ վերապատրաստման ծրագրերի անցկացման համար: Դեսպանի խոսքերով` նախատեսվում է ներդնել նաեւ ձայների հաշվարկման ավտոմատացված համակարգ: Ընդ որում, Ջոն Օրդուէյը չի նշել այդ ծրագրի իրագործման կոնկրետ ժամկետները, ասելով, որ դրանք կախված են ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից եւ տարածքային հանձնաժողովներից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---