ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է «ՆԱԻՐԻՏ-1» ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՌԱՆՍԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ-1»-ի բաժնետոմսերի սեփականատեր բրիտանական «Ռանսաթ PLS» ընկերությունը չի կատարում իր ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչը գործարանում առաջացրել է լուրջ խնդիրներ: Այս մասին այսօր հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշենք, որ փետրվարի 6-ին լրացել է «Նաիրիտ-1»-ի հանդեպ «Ռանսաթ» ընկերության ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը: Գործարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկություններ` կապված «Նաիրիտ-1»-ի կառավարման հնարավոր նոր մեխանիզմների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---