ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՇԱՐԺԱ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ ԷՄԻՐԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-21-ը տեղի է ունենալու Միացյալ Արաբական Էմիրությունների Բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիր Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհամմադ Ալ-Կասիմիի պաշտոնական այցը Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Շարժայի էմիրի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Բացի այդ, Սուլթան Բեն Մոհամմադ Ալ-Կասիմին կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, Հայաստանի Ազգային պատկերասրահ, ուր նախատեսվում է Շարժայի մշակույթի օրերի հանդիսավոր բացման արարողություն, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում եւ Մատենադարանում: Նախատեսվում են նաեւ այցելություններ ձիարշավարան, Սեւան եւ Դիլիջան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---