Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԱՐԺԱ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ ԷՄԻՐԻՆ «ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել էմիրին հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, նաեւ Շարժայի հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ նախագահը ողջունել է մշակութային համագործակցության ոլորտում նկատվող մեծ ակտիվությունը, նշելով, որ այն փոխհարաբերությունների զարգացման լավ հիմք է: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ընդյալնմանն առնչվող հարցեր: Հեռանկարային են համարվել մասնավորապես զբոսաշրջության եւ գյուղմթերքների արտահանման ուղղությունները: Շարժայի էմիրը նշել է, որ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջական հոսքեր ուղղելու լուրջ հնարավորություններ կան, իսկ հայկական գյուղմթերքների ներմուծման դեպքում իրենք ստիպված չեն լինի, օրինակ, խաղող ներկրել հեռավոր երկրներից: Արաբական կողմը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել արաբ գործարար շրջանակների ներկայացուցիչների այց Հայաստան տեղում փոխշահավետ կապեր հաստատելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---