ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր շնորհավորել է հայ ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առիթով: Բոլոր երկրների պետական տոնացույցում նշված են տասնյակ տոներ, որոնցից մեկը ամենագլխավորն է լինում: Հայերիս համար այդպիսին է Հայաստանի Անկախության տոնը, որը հավաստում է Հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախության անցած 14 տարիները մեզ համար եղել են դժվարին. ազգովին անցանք պատերազմի ու խաղաղության փորձությունների միջով եւ ապացուցեցինք մեզ ու աշխարհին, որ արժանի ենք անկախ երկիր ունենալուն, որը կարող ենք ժառանգել մեր զավակներին օրեցօր զարգացող պետություն: Այսօր Հայաստանն իր զարգացման կարեւոր փուլում է` մենք նախապատրաստվում ենք մեր երկրի Հիմնական օրենքի փոփոխություններին, որոնց ընդունումը երաշխիք է դառնալու մեր հետագա զարգացման` ժողովրդավարության ու իրավական պետության կառուցման ճանապարհին: Իհարկե, դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, սոցիալական ու տնտեսական դժվարություններ, որոնք պիտի միասնաբար հաղթահարենք, հասնենք բարգավաճման եւ դառնանք տարածաշրջանում մրցունակ պետություն: Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Հայաստանի Անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, երջանկություն ու արդյունավետ աշխատանք` հանուն մեր Հայրենիքի բարգավաճման:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---