ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔՎԵԱՐԿԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները, որոնք փետրվարի 19-ին կգտնվեն Լեռնային Ղարաբաղում, չեն կարող քվեարկել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործայալությունը, հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի /ԿԸՀ/ նախագահ Սերգեյ Դավթյանը` հանդես գալով տեղական հեռուստատեսության եթերով: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն համապատասխան տեղեկատվության համար դիմել է ՀՀ ԿԸՀ, որտեղ պարզաբանել են, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարող քվեարկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէ ընտրական տեղամասերի տեղակայում, ինչպես նաեւ բացակայում է Հայաստանի պաշտոնական դիվանագիտական առաքելությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---