ՇԱՐԺԱՅԻ ԷՄԻՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմին: Շարժայի Էմիրն այսօր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարած իր գրառման մեջ նա կարեւորել է ազգերի միջեւ հանդուրժողականությունը եւ նշել, որ կիսում է հայ ժողովրդի մեծագույն վիշտը: Շարժայի էմիրը եղել է նաեւ Երեւանի պետական համալսարանում, որտեղ նրան շնորհվել է համալսարանի բարձրագույն պարգեւը` ոսկե մեդալ: Նա այցելել է նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա: Ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանն իր ողջույնում նշել է, որ Շարժայի էմիրը, լինելով ԱՄԷ կրթության եւ գիտության նախկին նախարար, մեծ նշանակություն է տվել այդ երկրում այս ոլորտների զարգացմանը: «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք կարող ենք մեր համագործակցությանը զարկ տալ եւ համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասել է Ֆ. Սարգսյանը` իր հյուրին շնորհելով ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ էմիրի այցը Հայաստան խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ միջպետական, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ն.Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է գիտության ոլորտը` հույս հայտնելով, որ այցի արդյունքում ապագայում լուրջ համագործակցություն կստեղծվի երկու երկրների գիտական հաստատությունների միջեւ:

Սուլթան բին Մոհամմադ ալ Կասիմին իր հերթին նշել է, որ գիտությունը հայրենիք չի ճանաչում, եւ որ այն բոլորի համար է: «Մենք մեր ձեռքն ենք մեկնում ձեզ, ինչը նշանակում է, որ մենք ուզում ենք ձեզանից նույնպես ինչ-որ բան սովորել, ինչի համար հպարտ կլինենք: Մենք պատրաստ ենք համագործակցության»,- ասել է նա, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---