ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին , տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հաստատված համագործակցության շարունակումը` հանձնաժողովների մակարդակով: Ձեռք են բերվել Ղարաբաղի խորհրդարանին օրենսդրական եւ փորձագիտական աջակցության, ԼՂՀ ԱԺ աշխատակազմը վերապատրաստելու, տեխնիկական միջոցներով ապահովելու մասին պայմանավորվածություններ: Ձեռքբերված պայմանավորվածությամբ` 2006 թվականի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---