ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների բազմադարյա ավանդույթները, մեր երկրների շահերի համընկնումը կամ մոտ լինելը ամուր հիմք են ստեղծում երկկողմ փոխգործակցության համար: Ուրախալի է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայուության եւ անվտանգության կարեւորագույն գործոնը: Համոզված եմ, որ 2005 թվականին Հայաստանում Ռուսաստանի տարվա հաջող անցկացումը եւ 2006 թվականին նախատեսվող Հայաստանի տարվա անցկացումը Ռուսաստանում կծառայեն ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության խորացմանը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---