ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի դիմումը

ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի դիմումը

PanARMENIAN.Net - Այսօր արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ-ն մերժեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ դիմումի՝ թեկնածուն չի պահպանել նախընտրական քարոզարչության կազմակերպման կարգը:

Դիմումում նշված է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել, դրանց տարածքները վարձակալել և 1600 քարոզչական պաստառ է փակցրել: Այդ տարածքների վարձակալության և այդ քարոզչական պաստառների ծախսերը ներառված չեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից ԿԸՀ-ում ներկայացրած հայտարարագրում: Դրանց վարձակալությունը և քարոզչական պաստառների ծախսերը գերազանցում է օրենքով թույլատրելի 100 միլիոն դրամը: Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը պահանջում էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչել:

6  25.02.13 - Նիստ ԿԸՀ-ում
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---