ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրության վերջնական արդյունքները. Դրսում քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ» 25 փետրվարի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքներն ու կազմեց վերջնական արձանագրությունը։ ԿԸՀ–ն հաստատեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Վերջնական արդյունքներն են՝ Հրանտ Բագրատյան՝ 31643 ձայն կամ 2.15 տոկոս, Պարույր Հայրիկյան՝ 18096 ձայն կամ 1.26 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539.693 ձայն, կամ 36.74 տոկոս, Անդրիաս Ղուկասյան՝ 8329 ձայն, կամ 0.57 տոկոս, Արման Մելիքյան՝ 3520 ձայն, կամ 0.26 տոկոս, Սերժ Սարգսյան՝ 861.373 ձայն, կամ 58.64 տոկոս, Վարդան Սեդրակյան՝ 6210 կամ 0.42 տոկոս։ Մինչև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցում էր վերջնական տվյալները, ԿԸՀ շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ամոթ», «դադարեցրեք»: Այս վանկարկումները լսվում էին նաև ԿԸՀ նիստերի դահլիճում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Պատանի հայ բռնցքամարտիկները 3 ոսկի, 6 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԵԱ–ում Թիմային պայքարում Հայաստանը 2-րդն է Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |