Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակները

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են: «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալները չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար նվազագույնը պետք է ունենալ սահմանադրական լուծում՝ նոր ընտրություն պետք է նշանակվի. «Պետք է թույլ տալ, որ ժողովուրդը ազատ ընտրությամբ որոշի, թե ով է հաղթել: Մնացած հարցերի պատասխանը ես չեմ տալու: Կօգտագործենք սահմանադրական բոլոր եղանակները՝ հանրահավաք, այցերը գյուղ, երթեր: Կամ կձևավորենք ժողովրդի վստահությամբ այլընտրանքային իշխանություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այսօր մի խումբ ուսանողների դասադուլ հայտարարելու որոշմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ կողմ է կրթությանը, ապակուսակցականացմանը, «բայց զորավիգ է, որ ուսանողները դառնում են այս պայքարի բաժնետեր: Ես նախընտրում եմ, որ դասադուլ չլինի, բայց զորավիգ եմ ցանկացած նախաձեռնության»: Նա նշեց, որ այս պայքարը կարող է երկար ժամանակ պահանջել, բայց պետք է պատրաստ լինել դրան: «Այս անգամ սա ուղղահայց մոտեցում չէ, սա համահասարակական աննախադեպ ժայթքում է: Հպարտ եմ, որ մասնակից եմ դրան»,- եզրափակեց նա:

7  25.02.13 - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---