ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 30-ին Հեյկի Տալվիտիեն կմեկնի Երեւանից:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---