ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել Կազանում կայացած ԱՊՀ գագաթաժողովի արդյունքները, մասնավորապես, անդամ պետությունների շահագրգռվածությունը ԱՊՀ հետագա զարգացման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ բարեփոխումների ընթացքին, ԱՊՀ շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին եւ Հայաստանի մասնակցությանը դրանց: Վ.Ռուշայլոն ներկայացրել է կազմակերպության ներկա վիճակը, ինչպես նաեւ բյուջեի եւ համակարգի ձեւավորման հետ առնչվող խնդիրները: Կարեւորելով ԱՊՀ շրջանակներում մարդասիրական համագործակցությունը` կողմերն անդրադարձել են առաջիկա ծրագրերին այդ ոլորտում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---