ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոբլին , տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում կարեւորելով Ինտերպոլի դերը` Ռ. Քոչարյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը Երեւան կնպաստի ինտերպոլի հետ մեր երկրի համագործակցության հետագա խորացմանը: Հայաստանի նախագահը հանցավորության դեմ պայքարը կարեւորել է հատկապես գլոբալիզացիայի, աճող մարտահրավերների պայմաններում: Իր հերթին, Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, եւ նշել է, որ նրանք ակտիվ մասնակցություն ունեն Ինտերպոլի աշխատանքներին: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ոստիկանության համակարգի հիմնական խնդիրներից է համարել տեխնիկական վերազինումը, որակապես նոր կադրերի պատրաստումը: Ռ. Նոբլը հայտարարել է, որ Ինտերպոլը Հայաստանում ներդրել է անձնագրերի ստուգման նոր համակարգ, ինչը զգալիորեն կօգնի ոստիկանության աշխատանքին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---