ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆ-ՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻՑ 10 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում չի նշել, թե անցյալ տարի 10 «Սու-25» մարտական ինքնաթիռները Հայաստանը ստացել է Սլովակիայից: Ա. Աղաբեկյանը սոսկ հաստատել է Հայաստանի զինված ուժերի կողմից ինքնաթիռների ձեռք բերումը: Մինչդեռ, որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարությունը 2004 թվականի հուլիսին սլովակ միջնորդի միջոցով ռուսաստանյան արտադրության 10 «ՍՈՒ-25» ինքնաթիռ է վաճառել Հայաստանին: Վերջերս Հայաստան այցելած բրիտանական ավիացիոն հանդեսի երկու թղթակիցները նույնպես հաղորդել են, թե Հայաստանը Սլովակիայից ինքնաթիռներ է գնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---