Հ.ՏԱԼՎԻՏԻԵՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի վերաբերյալ քննարկումները պետք է սկսվեին դեռեւս սեպտեմբերի 1-ին, սակայն Ադրբեջանի եւ ԵՄ անդամ երկրներից մեկի միջեւ բարդացած հարաբերությունների պատճառով, հետաձգվել են: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն պարտավորություններ ունի պաշտպանելու ԵՄ բոլոր անդամ պետություններին, եւ անհրաժեշտ Է սկզբում ամեն ինչ պարզաբանել եւ հետո միայն, երբ խնդիրը այդ երկրի հետ կկարգավորվի, կսկսվեն քննարկումները Հարավային Կովկասի երկրների հետ: «Մենք փորձում ենք սկսել քննարկումները տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ հավասարապես»,-հայտարարել է Հ.Տալվիտիեն եւ ավելացրել, որ «հավասարակշռվածությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում անհրաժեշտ է այդ երկրներին տարածաշրջանային համագործակցության կարեւորության մեջ համոզելու համար»: Հ.Տալվիտիեն հույս է հայտնել, որ կհաջողվի լուծել Ադրբեջանի եւ ԵՄ անդամ երկրի միջեւ ծագած խնդիրը մինչեւ հոկտեմբեր, եթե ոչ, ապա նա չի բացառել, որ հնարավոր է ԵՄ անհատական վերաբերմունքը Հարավային Կովկասի երկներին: Հիշեցնենք, որ օրերս Կիպրոսի Հանրապետությունը վետո է դրել Ադրբեջանի թեկնածության վրա եւ կասեցրել Բաքվի մասնակցությունը Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին: Ծրագրի կասեցումը կապված է Կիպրոսի դիրքորոշման հետ Ադրբեջանի հանդեպ Բաքվի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության միջեւ իրականացվող ուղիղ օդային չվերթերի կապակցությամբ: Հունական Կիպրոսը ԵՄ առջեւ պաշտոնապես հարց է դրել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը դադարեցնելու վերաբերյալ: Բացի այդ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հեյկի Տալվիտիեն նշել է առկա դինամիկան ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացում` նկատելով, որ կա էական առաջընթաց այդ հարցում: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին Հայաստանում` նա հայտարարել է.«Մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները ճիշտ են եւ օգուտ կբերեն Հայաստանին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---