ԲԱՔՎԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ-Ի ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ29 սեպտեմբերի 2005 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեին , ով հերթական աշխատանքային այցով ժամանել է Հայաստան` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկումն ընթացավ հիմնականում չորս ուղղությամբ. Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացք, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ եւ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ: Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ ծրագրի շրջանակներում Ադրբեջանի հետ ԵՄ ունեցած տարաձայնությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Հայաստանի առաջընթացի համար: Վ. Օսկանյանը եւ Հ. Տալվիտիեն մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Կողմերը անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին երկկողմ մակարդակով, ինչպես նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: Վ. Օսկանյանը եւ Հ. Տալվիտիեն կարեւորեցին Հայաստանում սահմանադրական փոփոխությունները` դրանք գնահատելով որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման լավ հնարավորություն: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Պատանի հայ բռնցքամարտիկները 3 ոսկի, 6 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԵԱ–ում Թիմային պայքարում Հայաստանը 2-րդն է Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |