ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԴԵՌԵՎՍ ՊԵՏՔ Է ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԸՆԹԱՆԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Լրագրողները առիթ կունենան ծանոթանալու իմ կարծիքին սահամադրության բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի մասին»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը` «Ոսկեգործություն-2005» VIII միջազգային ցուցահանդես-վաճառք այցելության ժամանակ: Ըստ Ռ.Քոչարյանի դեռեւս լինելու է լայն քննարկում այս հարցի շուրջ, «սակայն արդեն այժմ, երբ դեռ որոշված չէ հանրաքվեի անցկացման հստակ ամսաթիվը, վաղաժամ եմ համարում խոսել այդ մասին»: Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը «կողմ» 90 ձայնով, «դեմ» քվեների բացակայությամբ եւ 28 ձեռնպահների առկայությամբ դիմել է երկրի նախագահին Հայաստանի Սահամանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցով: Ըստ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, նախագահը իրավասու է երեք շաբաթվա ընթացքում ստորագրել կամ մերժել այդ դիմումը: Հանրաքվեն, ըստ Թորոսյանի, տեղի կունենա 45 օրից ոչ շուտ եւ 60 օրից ոչ ուշ Հայաստանի նախագահի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հանրաքվեն կկայանա նոյեմբերի երրորդ տասնօրյակում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---