Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Արա Աբրահամյանի գլխավորած Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են նրանց առաջարկները համահայկական նախաձեռնություններին այս կառույցների մասնակցության վերաբերյալ, զրուցել վերջիններիս կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերի շուրջ: Ռ.Քոչարյանը նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը զգալի հետեւողական աշխատանք է կատարել տեղի հայկական համայնքների եւ հայրենիքի միջեւ կապերը համակարգելու ուղղությամբ, ինչը նրանց հնարավորություն կտա առավել ակտիվորեն ներգրավվել համահայկական միջոցառումներում: Հյուրերի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---