ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊՐՈՂ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Վերջին 10 տարիների ընթացքում Երեւանը դարձել է սահմանադրական արդարադատությանը նվիրված միջազգային համաժողովների անցկացման վայր: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում` նվիրված այսօր Երեւանում մեկնարկող ՀՀ Սահմանադրության 10-ամյակին եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի ձեւավորմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին: ՀՀ նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է .«Այս խորհրդաժողովը հոբելյանական է: Իր կազմով եւ քննարկվող հարցերի հրա֊տապությամբ, վստահ եմ, այն էական ավանդ կունենա ոչ միայն տեսական առումով, այլ նաեւ` գործնական հարցերի լուծմամբ: Հայաստանը նախապատրաստվում է լուրջ սահ֊֊մանադրական բարեփոխումների: Բազմաթիվ երկրների փորձը վկա֊յում է, որ վտանգավոր են սահմանադրական լճացումները: Ձեզ, մասնագետներիդ քաջ հայտնի է, որ սահմանադրական լուծումները պետք է ներդաշնակ լինեն հասա֊րակա֊կան զարգացումներին ու խթանեն դրանք: Գործող Սահմա֊նադրու֊թյունը էական դերա֊կատարում ունեցավ ժողովրդավարության զար֊գացման եւ դրա անշրջելիության հարցում ու Հայաս֊տանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Սակայն Սահմանադրու֊թյան գործնական կիրառումն աստիճա֊նաբար բացա֊հայ֊տեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում են երկրի հետագա ժողովրդավա֊րական զարգացումը: Այսօր անհրաժեշտ է սահմանադրական երաշ֊խիքներ ստեղ֊ծել իրավական պետության կայացման համար: Արդյունավետ աշխա֊տանքը եվրոպական կառույցների, մասնա֊վորապես` Վենետիկի հանձ֊նաժողովի հետ, տարիներ տեւած քննար֊կում֊ները մոտենում են եզրագծին: Առաջի֊կայում մեր ժողովրդի դատին կներ֊կայացվի ժամանակակից զարգացումներին հա֊մարժեք մի նախա֊գիծ: Այն զգալի առաջընթաց է երաշ֊խավորում մարդու իրավունքների ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատ֊ման ու հավասարակշռման հարցում: Էապես բարձրանում է դատական իշխանության անկախության մակարդակը եւ տեղական մարմինների ինքնուրույնությունը: Մեր նպատակն է Սահմանադրությունը դարձնել ապրող իրողու֊թյուն: Այն առավել հասանելի պետք է լինի երկրի յուրաքանչյուր քաղա֊քացուն: Իրավունքն ու օրենքը պետք է դառնան ազատական արժեքների վրա կառուցված հասա֊րա֊կական կյանքի առանցքը: Սա է մեր ժամանակի հրամայականը: Կարծում եմ, որ խորհրդաժողովի քննարկումները կառնչվեն նաեւ մեր իրականությանը եւ կօգնեն հանրությանը խորությամբ ընկալելու սահմա֊նադրական զարգացումները: Ես չեմ կասկածում, որ համաժողովը կունենա լուրջ միջազգային հնչեղություն: Շնորհակալ եմ, որ այցելել եք Հայաստան, մասնակցում եք այս հոբելյանական միջոցառմանը: Համաժողովին ցանկանում են արդյունավետ աշխատանք, իսկ մեր հյուրերին` հաճելի օրեր Հայաստանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---