Հոկտեմբմերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին PanARMEANIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի 1915թ. զոհերի հուշակոթողին, ինչպես նաեւ կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---