ՀՀ նախագահը և Լիտվայի ԱԳ նախարարը կարևորել են արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումը

ՀՀ նախագահը և Լիտվայի ԱԳ նախարարը կարևորել են արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի գլխավորած պատվիրակությանը: Հայ-լիտվական երկկողմ կապերից բացի, ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հյուրի հետ խոսել է որակապես նոր հարթության վրա գտնվող ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգի շրջանակներում բանակցությունների ընթացքի, արձանագրված հաջողությունների ու իրականացվող աշխատանքների մասին: Երկուստեք կարևորվել է ԵՄ արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումը:

ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը կարևորել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և նաև միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը: Սերժ Սարգսյանը և Լինաս Լինկյավիչյուսը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:

4  07.03.13 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսին
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---