Հայաստանի նախագահը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի հետ 7 հոկտեմբերի 2005 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետը Ռ.Քոչարյանին է հաղորդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Յուրի Լուժկովը ՀՀ ղեկավարին է ներկայացրել Մոսկվայում հայկական ապրանքների մեծածախ շուկայի եւ այլ հայկական նախագծերի շինարարական աշխատանքների գործընթացը: Նրա խոսքերով, գործարար կապերի ակտիվության շնորհիվ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդեն գրանցվել է ապրանքաշրջանառության ծավալների շուրջ 20 տոկոսանոց աճ: Կողմերը անհրաժեշտ են համարել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության ակտիվացումը տրանսպորտային ոլորտի ուղիների ընդլայնման ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկան թույլ է տալիս ակնկալել, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կարելի է ավելացնել առնվազն երկու անգամ: Նրա խոսքերով, տնտեսական համագործակցության այլ նախաձեռնությունների թվում բավականին հաջող են ընթանում ներդրումային ծրագրերը Երեւանի շինարարական ոլորտում: Մոսկվայի քաղաքապետը ափսոսանք է հայտնել այցի կարճատեւության կապակցությամբ` նշելով, որ կսպասի Երեւան այցելելու հաջորդ հնարավորությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |