ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ԱՄՆ իր այցի շրջանակներում, փետրվարի 4-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթաջի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանի եւ հակաահաբեկչության հարցերով ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ, գեներալ Ջոն Գորդոնի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ նրանց զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային համագործակցության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաեւ , Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքը: Նույն օրը ելույթ ունենալով «Նիքսոն» կենտրոնում` Վ.Օսկանյանը ներկայացրել է ներկա գտնվող ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին եւ օտարերկրյա դիվանագետներին ՀՀ արտաքին քաղաքականության այժմեական հարցերը, մասնավորապես, տարածաշրջանի երկրների հետ ՀՀ հարաբերությունները: Այսօր ԱՄՆ Էներգետիկայի նախարար Սպենսըր Աբրահամի հետ հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը քննարկումներ կանցկացնի Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնեի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---