Նոյեմբերի 9-ին Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան: Այցը կկայանա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակության կազմում Հունաստան կմեկնեն նաեւ արտաքին գործերի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարները, Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հունաստանում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-հունական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:



Եռօրյա այցի ընթացքում նախագահ Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, վարչապետ Կոստաս Կարամանլիսի, խորհրդարանի նախագահ Աննա Փսարուդա Բենակիի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ: Տեղի կունենան նաեւ հայ-հունական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ Աթենքի քաղաքապետ Դորա Բակոյանի հետ, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին: Հունաստանի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, հանդիպում կունենա հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 11-ին Հայաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---