Կարոլոս Պապուլիաս. Թուրքիան բարդ հարեւան է Հայաստանի եւ Հունաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հայտարարել է, որ երկու պետությունների համար Թուրքիան «բարդ հարեւան» է: «Ի դեմս Թուրքիայի Հունաստանը եւ Հայաստանը ունեն բարդ հարեւան: Հայաստանը այն երկիրն է, որը, հավանաբար, բոլորից լավ է հասկանում Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առկա բարդությունները», - նշել է Կ.Պապուլիասը: «Հունաստանը աջակցում է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի նպատակին: Հունաստանը նաեւ Հայաստանի խոշորագույն ներդրողների վեցյակում է», - հայտարարել է Կարոլոս Պապուլիասը եւ ավելացնելով. - «Հայկական բանակի մեծ թվով սպաներ ներկայումս հաճախում են Հունաստանի ռազմական ակադեմիայի դասընթացներին»: Վերջին տարիներին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարելավվել են, սակայն որոշ հարցերի, այդ թվում` Հայոց ցեղասպանության շուրջ տարաձայնությունները առկա են: Հունաստանի խորհրդարանի` 1996 թվականին ընդունած որոշման համաձայն, ապրիլի 24-ը ճանաչվել է որպես «Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական օր», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---