Հայաստանի խորհրդարանի խոսնակը ելույթով հանդես կգա ԱՊՀ ՄԽՎ 26-րդ նիստում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքները կսկսի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ լիագումար նիստը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Վեհաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրները ԱՊՀ տարածքում: Նիստում ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կունենա նաեւ երկկողմանի հանդիպումներ` վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների եւ միջազգային կառույցների ղեկավարների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---